ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պուտինը Թեհրանում կհանդիպի Էրդողանին

Պուտինը Թեհրանում կհանդիպի Էրդողանին

Կրեմլը հաստատում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան, որտեղ կմասնակցի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ գագաթնաժողովին, ինչպես նաև տեղի կունենա երկկողմ հանդիպումներ։ Այս մասին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Նախագահի այցը Թեհրան պատրաստվում է: Այնտեղ կկայանա Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպումը: Սա, ինչպես գիտեք, սիրիական կարգավորմանը նպաստելու գործընթաց է»,- ասել է նա լրագրողներին:

Պեսկովը նշել է, որ Իրանում պետության ղեկավարի համար նախատեսված են ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ շփումներ։
Պեսկովը նշել է, որ Պուտինը Թեհրան կմեկնի հուլիսի 19-ին, նույն օրը նախատեսված է Պուտինի հանդիպումը Էրդողանի հետ։

  • Կիսվել: