կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պուտինը Սուրբ Ծնունդը նշել է զոհված զինծառայողների ընտանիքների հետ (լուսանկարներ)

Պուտինը Սուրբ Ծնունդը նշել է զոհված զինծառայողների ընտանիքների հետ (լուսանկարներ)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծնունդը նշել է մերձմոսկովյան Նովո-Օգարևո նստավայրի եկեղեցում՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում զոհվածների ընտանիքների հետ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

Պատարագից առաջ երկրի ղեկավարը հանդիպել է հատուկ ռազմական գործողության ընթացքում զոհվածների ընտանիքների անդամների հետ: Նշվում է, որ «Պուտինը բավականին մանրամասն զրույց է ունեցել ընտանիքների հետ, շփվել ինչպես այրիների, այնպես էլ երեխաների հետ»։

«Ամենասիրված, երկար սպասված քրիստոնեական տոներից մեկը միլիոնավոր մարդկանց միավորում է բարության, ողորմության և արդարության իդեալների շուրջ: Այս անսասան արժեքները առանձնահատուկ դեր են խաղում մեր երկրի պատմության մեջ, դարեր շարունակ նրանք ծառայել են որպես հուսալի հոգևոր և բարոյական աջակցություն հասարակությանը»,- ասված է Պուտինի շնորհավորանքի մեջ։

  • Կիսվել: