կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պուտինը Ռոգոզինին ազատել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավարի պաշտոնից եւ այդ պաշտոնում նշանակել Յուրի Բորիսովին

Պուտինը Ռոգոզինին ազատել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավարի պաշտոնից եւ այդ պաշտոնում նշանակել Յուրի Բորիսովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դմիտրի Ռոգոզինին ազատել է «Ռոսկոսմոս» պետական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից, հայտնում է MK-ն։

Ռոգոզինն այս պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսի 24-ից։ Մինչ այդ նա ՌԴ կառավարությանն առընթեր ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահն է եղել, իսկ ավելի ուշ՝ այդ հանձնաժողովի նախագահի տեղակալը, մինչ այն ստացավ «ՌԴ նախագահին կից» կարգավիճակ, եւ ղեկավար դարձավ Պուտինը։

«Ռոսկոսմոս»-ի ղեկավարի տեղը կզբաղեցնի Յուրի Բորիսովը, որը նախկինում զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը։ Նախկինում նա երկար տարիներ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Արդյունաբերության դաշնային գործակալությունում, եղել է արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար, կառավարությանն առընթեր ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նախագահի տեղակալ, պաշտպանության փոխնախարար, ՌԴ կառավարության նախագահի տեղակալ։

  • Կիսվել: