հինգշաբթի, հունիս 27
27 / 6 / 2024
Պուտինը պետական ​​այցով մեկնել է Հյուսիսային Կորեա

Պուտինը պետական ​​այցով մեկնել է Հյուսիսային Կորեա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով մեկնել է Հյուսիսային Կորեա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ օդանավակայանում ՌԴ նախագահին դիմավորել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

ՌԴ նախագահին ուղեկցում է ներկայացուցչական պատվիրակություն։ Բանակցություններին կմասնակցեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը, փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, բնական պաշարների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կոզլովը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը։ Կլինեն նաև խոշոր հայրենական ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռոսկոսմոսի ղեկավար Յուրի Բորիսովը և Ռուսական երկաթուղիների ղեկավար Օլեգ Բելոզերովը։

  • Կիսվել: