երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պուտինը պարգևատրել է Կադիրովի մորը

Պուտինը պարգևատրել է Կադիրովի մորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Պատվո նշան» շքանշանով է պարգևատրել Ռուսաստանի հերոս Ախմադ Կադիրովի անվան տարածաշրջանային հասարակական հիմնադրամի ղեկավար Այմանի Կադիրովային, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պարգևը տրվել է Չեչնիայի ղեկավարի մորը՝ ակտիվ հասարակական աշխատանքի համար։

Այմանի Կադիրովայի ղեկավարած հիմնադրամը կանոնավոր կերպով մարդասիրական օգնություն է ուղարկում Ռուսաստանի նոր շրջանների բնակիչներին։

Նշվում է, որ Կադիրովան արդեն տասը պարգև ունի, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից ստացած Բարեկամության շքանշանը։

  • Կիսվել: