չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Պուտինը պարգևատրել է Կադիրովի 24-ամյա դստերը

Պուտինը պարգևատրել է Կադիրովի 24-ամյա դստերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դստերը՝ Այշատ Կադիրովային պարգևատրել է «Հայրենիքի համար վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշանով։ Այս մասին հայտնում է Meduza-ն։

Նշվում է, որ 24-ամյա Կադիրովան մի քանի այլ անձանց հետ պարգևատրվել է «ազգային մշակույթի ու արվեստի զարգացմանն ուղղված ծառայությունների, երկար տարիների բեղմնավոր ստեղծագործական գործունեության համար»։

  • Կիսվել: