շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Պուտինը Պաղեստինի նախագահ Աբբասին հրավիրել է մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Պուտինը Պաղեստինի նախագահ Աբբասին հրավիրել է մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին հրավիրել է մասնակցել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, «Ռիա Նովոստի»-ին հայտնել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալը։

«Մենք ստացել ենք ՌԴ նախագահ Պուտինի հրավերը, նա Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին հրավիրել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Մահմուդ Աբբասն ընդունել է հրավերը, կտեսնենք՝ նա, թե վարչապետը կմասնակցեն գագաթնաժողովին։ Ամենակարևորն այն է, որ մենք կմասնակցենք»,- ասել է դեսպանը։

  • Կիսվել: