կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Պուտինը նշել է Ուկրաինայի հետ բանակցությունների պայմանները՝ պահանջելով Խերսոնի և Զապորոժիեի շրջանները

Պուտինը նշել է Ուկրաինայի հետ բանակցությունների պայմանները՝ պահանջելով Խերսոնի և Զապորոժիեի շրջանները

Ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների տարածքից, ապա Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է սկսել բանակցությունները։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, հենց որ Ուկրաինան սկսի զորքերը դուրս բերել Դոնբասից և Նովոռոսիայից և պարտավորվի չանդամակցել ՆԱՏՕ-ին, Ռուսաստանի Դաշնությունը կդադարեցնի կրակը և պատրաստ կլինի բանակցությունների։

  • Կիսվել: