հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պուտինը նախապատրաստվում է դեկտեմբերի 14-ին նշանակված մեծ մամուլի ասուլիսին և քաղաքացիների հետ ուղիղ շփմանը․ Պեսկով

Պուտինը նախապատրաստվում է դեկտեմբերի 14-ին նշանակված մեծ մամուլի ասուլիսին և քաղաքացիների հետ ուղիղ շփմանը․ Պեսկով

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա երկու օրերը կանցկացնի՝ նախապատրաստվելով դեկտեմբերի 14-ին կայանալիք մամուլի մեծ ասուլիսին և քաղաքացիների հետ ուղիղ շփմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պաշտոնյան նաև նշել է, որ ասուլիսին ներկա կգտնվեն արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները։

«Սրահում, ևս մեկ անգամ կրկնում եմ, կլինեն լրագրողներ՝ մեր դաշնային ԶԼՄ-ների ներկայացուցիչները, բոլոր շրջաններից կգան լրագրողներ, նաև ներկա կլինեն միջազգային ԶԼՄ-ները», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ՌԴ նախագահի խոսնակը հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը կպատասխանի ինչպես լրագրողների հարցերին, այնպես էլ կանդրադառնա քաղաքացիների դիմումներին։

Պեսկովը նշել է, որ զանգերի կենտրոնն արդեն ստացել է քաղաքացիների կողմից 1 միլիոն դիմում, ինչը լավ հնարավորություն է՝ տեսնելու, թե ո՛ր խնդիրներն են ամենից շատ մտահոգում քաղաքացիներին։

  • Կիսվել: