ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պուտինը մերժել է Էրդողանին՝ Սիրիան բաժանելու հարցում

Պուտինը մերժել է Էրդողանին՝ Սիրիան բաժանելու հարցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:

Հայտնի է, որ Պուտինը մերժել է Էրդողանին՝ Սիրիան բաժանելու հարցում՝ կարևորելով երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անվերապահ հարգանքը:

Երկու երկրների նախագահները պայմանավորվել են անցկացնել Իդլիբի շուրջ միջգերատեսչական խորհրդակցություններ՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման, հրադադարի հաստատման և ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման համար:

  • Կիսվել: