երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը․ Պեսկով

Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը։ Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Lenta.ru–ի փոխանցմամբ՝ նրա մեկնաբանությունը մեջբերում է New York Times-ը։

«Պուտինը մյուս տարի կվերընտրվի՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը», - ասել է Պեսկովը։

Հրատարակության համաձայն՝ Պուտինի ժողովրդականության վարկանիշը շարունակում է բարձր մնալ։

2018 թվականի մարտին երկրի ղեկավարը նախագահական ընտրություններում հավաքել էր ձայների 76,69 տոկոսը (ավելի քան 55 միլիոն), ինչը ռեկորդային է հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ։

  • Կիսվել: