շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պուտինը Կրեմլում հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Պուտինը Կրեմլում հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 26-ին Կրեմլում կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին, որը Մոսկվա կժամանի Ուկրաինայի իրադրությունը քննարկելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Սկզբում Գուտերիշը բանակցություններ կանցկացնի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, այնուհետեւ հանդիպում կունենա Պուտինի հետ:

Ավելի քան մեկ շաբաթ առաջ Գուտերիշն ուղերձներ է հղել ՌԴ եւ Ուկրաինայի նախագահներին՝ խնդրելով իրեն Մոսկվա եւ Կիեւ ընդունել «խաղաղության հաստատմանն ուղղված շտապ քայլերը» քննարկելու համար:

Ապրիլի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ ապրիլի 28-ին Կիեւում պլանավորված է նրա հանդիպումը Վլադիմիր Զելենսկիի հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: