երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պուտինը Կրասնոդարի ուսումնարանում նստել է ուսումնամարզական ինքնաթիռի ղեկին

Պուտինը Կրասնոդարի ուսումնարանում նստել է ուսումնամարզական ինքնաթիռի ղեկին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նստել է ավիատրենաժորի ղեկին Կրասնոդարի բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարանում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Կադրերը հրապարակել է լրագրող Պավել Զարուբինն իր Թելեգրամ-ալիքում։

Դրանցում երեւում է, թե ինչպես է ՌԴ նախագահը, նստելով ավիատրենաժորի ղեկին, փորձում իրեն որպես Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռի օդաչու։

Փետրվարի վերջին Պուտինը Կազան կատարած այցելության ժամանակ կեսժամյա թռիչք էր կատարել Տու-160 М արդիականացված հրթիռակրով։ Ռուսաստանի նախագահը թռիչքի ժամանակ ինքն է եղել ղեկին։ Նրա կողքին էր հիմնական օդաչուն։

  • Կիսվել: