կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պուտինը խոստացել է անպատիժ չթողնել Ուկրաինայի կողմից ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկության գործընթացը խոչընդոտելը

Պուտինը խոստացել է անպատիժ չթողնել Ուկրաինայի կողմից ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկության գործընթացը խոչընդոտելը

Կիևն իր հարձակումներով փորձում է խանգարել քվեարկության գործընթացը և ահաբեկել մարդկանց սահմանամերձ շրջաններում: Այս մասին այսօր Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կիևն այժմ հարձակվում է Ռուսաստանի սահմանի վրա՝ նախագահական ընտրություններում քվեարկությունը խանգարելու համար, բայց Մոսկվան դա անպատիժ չի թողնի։

Հակառակորդի հրթիռների և արկերի մոտ 95 տոկոսը ոչնչացվում է մեր ՀՕՊ համակարգերի կողմից»,-ասել է Պուտինը։

  • Կիսվել: