շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Պուտինը խաղաղություն չի ուզում, այլ կшպիտուլյшցիա․ Մակրոն

Պուտինը խաղաղություն չի ուզում, այլ կшպիտուլյшցիա․ Մակրոն

Պուտինը խաղաղություն չի ուզում, այլ կապիտուլյացիա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ուկրաինական տարածքներից կարող է խոսել միայն Ուկրաինայի իշխանությունը: Ուկրաինական բանակի կրճատման վերաբերյալ ցանկացած համաձայնագիր դատապարտված է խախտման։ Վաշինգտոնում վաղվա բանակցություններից առաջ իրավիճակը չափազանց լուրջ է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի համար»,-ասել է նա։

Ըստ Մակրոնի՝ Թրամփի հետ սպասվելիք բանակցությունների նպատակն է ցույց տալ Ուկրաինայի և եվրոպացի դաշնակիցների միջև միասնական ճակատի առկայությունը։

  • Կիսվել: