ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պուտինը կարգադրել է Ուկրաինայի սահման ուղարկել «միջուկային գնացք». The Times

Պուտինը կարգադրել է Ուկրաինայի սահման ուղարկել «միջուկային գնացք». The Times

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ՛՛միջուկային գնացք՛՛ ուղարկել Ուկրաինայի սահման, տեղեկացնում է The Times-ը։

Նշվում է, որ Պուտինը մտադիր է Ուկրաինայի սահմանների մոտ միջուկային փորձարկումներով զանգվածային ոչնչացման զենք կիրառելու պատրաստակամություն ցուցաբերել։

The Times-ը գրում է, որ Կրեմլը պատրաստ է զգալի էսկալացիայի, քանի որ Ռուսաստանը կորցնում է դիրքերը մարտի դաշտում։

՛՛Պուտինի՝ նախկինում արված ակնարկների վերաբերյալ մտահոգությունները, որ նա կարող է դիմել նման մարտավարության, երեկ սաստկացան այն պնդումներով, որ գաղտնի միջուկային ստորաբաժանման գնացք է ուղարկվել Ուկրաինա՛՛,-նշել է The Times-ը։

Ըստ հրատարակության՝ Ռուսաստանի կենտրոնական մասում երևացած գնացքը պատկանում է ռուսական բանակի 12-րդ գլխավոր տնօրինությանը, որը ղեկավարում է միջուկային զենքի կենտրոնական պահեստը։

  • Կիսվել: