կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պուտինը հուսով է, որ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կտեսնի ԱՊՀ երկրների ղեկավարներին

Պուտինը հուսով է, որ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կտեսնի ԱՊՀ երկրների ղեկավարներին

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ հանդիպել դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:
 
«Կխնդրեի ամենաջերմ ողջույնները փոխանցել ձեր պետությունների ղեկավարներին, որոնց հետ հույս ունեմ հանդիպել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը»,-ասել է նա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում:
 
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը տրամադրված է շարունակել սերտ փոխգործակցությունը ԱՊՀ երկրների հետ՝ պատմության կեղծման և նացիզմի հերոսացման փորձերի դեմ պայքարում: Այս աշխատանքում կարևոր դեր է հատկացվում որոնողների շարժմանը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի տարիներին ընկածների հիշատակին նվիրված այնպիսի խորհրդանշական ակցիաներին, ինչպիսիք են «Անմահ գունդը», «Գեորգիևյան ժապավենը», «Հիշողության գնացքը»:
 
ՌԴ նախագահի խոսքով՝ ԱՊՀ երկրների ժողովուրդների մշակութային մտերմությունը և մեկ պետությունում կյանքի պատմությունը կոոպերացիոն կապերի զարգացման գրավականն են:
 
«Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ մենք ժառանգություն ենք ստացելավանդույթների և սովորույթների, լեզուների և գրականության, արվեստի և ժողովրդական ստեղծագործության իսկապես յուրահատուկ քաղաքակրթական համաձուլվածք։ Եվ մեր խնդիրն է առավելագույնս պահպանել այդ ընդհանուր բազմազգ հարստությունը և հարստացնել այն նոր բովանդակությամբ»,– հավելել է Պուտինը։
 
«Մարդասիրական համագործակցության հայեցակարգը որպես անբաժանելի բաղադրիչ ներառում է ֆիզիկական կուլտուրան և սպորտը։ Եվ այդ ուղղությամբ նույնպես շատ բան է արվում․ կանոնավոր կերպով կազմակերպվում են ԱՊՀ խաղերը, այլ մարզական մրցումներ։ Փետրվարին Կազանում կանցկացվեն նորարարական «Ապագայի խաղերը», որոնք համատեղում են դասական և էլեկտրոնային սպորտը, ապա հունիսին՝ ԲՐԻԿՍ-ի խաղերը։ Սպասում ենք, որ ԱՊՀ երկրների մարզիկներն ակտիվ մասնակցությունը կունենան դրանց»,-ասել է նա։
Նշենք, որ Մոսկվայում ընթանում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

  • Կիսվել: