Պուտինը հրաժարվել է մասնակցել նախընտրական բանավեճերին
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինից քարոզարշավի համատեղ միջոցառումներին մասնակցության մերժում է ստացել։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտարարել է ընտրական հանձնաժողովի քարտուղար Նատալյա Բուդարինան, գրում է kommersant.ru-ն։
«Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է փաստաթուղթ, որը հաստատում է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի հրաժարումը՝ համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման կազմակերպությունների ալիքներով համատեղ քարոզչական միջոցառումներին մասնակցությունից»,- ասել է Բուդարինան:
ՌԴ նախագահական ընտրությունները կկայանան մարտի 15-ից 17-ը։ ԿԸՀ-ն գրանցել է չորս թեկնածուի: