Պուտինը Հնդկաստանի վարչապետին տարել է Նովո-Օգարևոյում իր կեցավայրի տարածքում գտնվող ախոռը և ցույց տվել իր ձիերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ կարճատև հանդիպումից հետո նրան տարել է Նովո-Օգարևոյում իր կեցավայրի տարածքում գտնվող ախոռը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ նա Մոդիին ցույց է տվել իր ձիերը, ինչից հետո երկու երկրների ղեկավարները հետևել են հեծյալների ելույթին. հեծյալների ձեռքերում եղել են ՌԴ-ի և Հնդկաստանի դրոշները:
Այնուհետև Պուտինը Մոդիին էլեկտրամոբիլով զբոսանքի է տարել կեցավայրի տարածքում:
Իր հեթին Մոդին շնորհակալություն է հայտնել Պուտինին Նովո-Օգարևոյում հանդիպման համար և նրա հետ լուսանկարներ հրապարակել իր թվիթերյան էջում՝ վստահություն հայտնելով, որ երեքշաբթի Պուտինի հետ իր բանակցություններն ավելի կամրապնդեն Հնդկաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը։