ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայում ակտիվ հակահարված է տվել իր դեմ սպասվող ագրեսիային

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայում ակտիվ հակահարված է տվել իր դեմ սպասվող ագրեսիային

 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ, Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելով, Ռուսաստանը ակտիվ հակահարված է տվել երկրի նկատմամբ սպասվող ագրեսիային: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Պուտինը նման հայտարարությամբ է հանդես եկել Կարմիր հրապարակում ունեցած ելույթի ընթացքում:

«Անմիջական սպառնալիք էր ստեղծվել Ռուսաստանի սահմաններին, նախապատրաստվում էր հարձակում, այդ թվում՝ ռուսական Ղրիմի վրա:  Բաց կերպով նախապատրաստվում էր հերթական պատժիչ օպերացիան (խմբ. Դոնբասում), ներխուժում մեր պատմական հողեր՝ ներառյալ Ղրիմը: Կիևում հայտարարում էին միջուկային զենքի ձեռքբերման հնարավորության մասին, իսկ ՆԱՏՕ-ի դաշինքը սկսեց մեզ հարակից տարածքների ռազմական սեփականաշնորհումը: Այդպիսով մեզ համար բացարձակ անընդունելի սպառնալիք էր ստեղծվել, ընդ որում՝ մեր սահմանների անմիջական հարևանությամբ», հայտարարել է Պուտինը:
 
 

 

  • Կիսվել: