երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Պուտինը հանդես է եկել ուղերձով

Պուտինը հանդես է եկել ուղերձով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով, որում շնորհակալություն է հայտնել ռուսաստանցիներին` դիմացկունության, միասնականության և հայրենասիրության համար:

Նա նշել է, որ ՛՛ցանկացած սադրանք, ներքին խժդժություն առաջացնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման՛՛:

՛՛Զինված ապստամբությունն ամեն դեպքում կճնշվեր: Սահմանադրական կարգի ապահովման հստակ դիրքորոշում են որդեգրել հանրությունը, կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները, ողջ հասարակությունը՛՛,-ընդգծել է նա:

ՌԴ նախագահը կրկնել է ապստամբներին ուղղված իր առաջարկը` ովքեր ցանկանում են, կարող են պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ` հայրենիքին ծառայություն մատուցելու համար, իսկ ովքեր էլ ցանկանում են, կարող են Բելառուս մեկնել:

Պուտինը շնորհակալություն է հայտնել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` առաջացած ճգնաժամի կարգավորման գործում ունեցած ներդրման համար։

 

  • Կիսվել: