կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պուտինը բաց է Մակրոնի և Շոլցի հետ բանակցությունների համար. Կրեմլ

Պուտինը բաց է Մակրոնի և Շոլցի հետ բանակցությունների համար. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ցանկացած շփման, որը կօգնի Ռուսաստանին հասնել իր նպատակներին` գերադասելի է խաղաղ ճանապարհով, ասել է նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 

Ըստ Պեսկովի՝ վերջին շրջանում Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների կողմից շփումների նախաձեռնություններ չեն եղել։

«Մենք բազմաթիվ հայտարարություններ լսեցինք Շոլցի և Մակրոնի կողմից, որոնք ասացին, որ շարունակելու են շփվել Պուտինի հետ՝ իրավիճակից ելքեր և ուղիներ որոնելու համար։ Սակայն վերջին շրջանում նախաձեռնություններ չեն եղել։ Մենք լսեցինք Մակրոնի հինգ կամ վեց հայտարարություն այն մասին, որ նա պատրաստ է զանգահարել Պուտինին և խոսել, բայց բոլորը պետք է դա իմանան. նման խոսակցության հնարավոր ժամկետների հարցումներ չեն եղել», - ասել է Պեսկովը Известия-ին տված հարցազրույցում, գրում է Tert.am-ը։

Նա համոզված է, որ Ֆրանսիան և Գերմանիան «անուղղակիորեն մասնակցում են ռազմական գործողություններին» Ուկրաինայի կողմից, ինչի պատճառով նրանց միջնորդական ներուժը «ուղղակի անհետանում է»։

«Նախագահ Պուտինը բաց է եղել և մնում է ցանկացած շփումների համար, որոնք կարող են օգնել Ռուսաստանին այս կամ այն կերպ հասնել իր նպատակներին: Ցանկալի է խաղաղ, բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է Կրեմլի խոսնակը։

  • Կիսվել: