հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը

Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովի խոսքով՝ «խորհրդակցության մասնակիցներն ի թիվս այլ հարցերի նաև կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկա վիճակի մասին»:

Խորհրդակցությանը մասնակել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը,  ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնային Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխնախագահ, ազգային անվտանգության Խորհրդի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

 

  • Կիսվել: