երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պուտինն ընդունել է Կադիրովին

Պուտինն ընդունել է Կադիրովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 27-ին Կրեմլում ընդունել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին: Հանդիպումը կայացել է  Կուրբան բայրամի նախօրեին։ Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և հատուկ ռազմական գործողության գոտում։

Հանդիպման մասին իր տելեգրամյան ալիքում Կադիրովը գրել է. ՛՛Գերագույն գլխավոր հրամանատարն առանձին-առանձին խնդրեց շնորհավորել ՀՌԳ-ում ծառայող զինվորներին։ Խիզախ տղաներին մաղթեցի հաջողություններ, բարի երթ և իրենց առաջադրանքների շուտափույթ կատարում՛՛:

Նա հայտնել է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, հանրապետության ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը։ Նա նշել է, որ Վլադիմիր Պուտինը ՛՛մեծ հարգանքով է վերաբերվում մեր մեծ, փառահեղ ու բարեկամ երկրի մուսուլմաններին՛՛:

 

  • Կիսվել: