հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Պուտինն ընդգծել է, թե ինչ է անհրաժեշտ Մոսկվա-Բաքու հարաբերությունների հետագա զարգացման համար

Պուտինն ընդգծել է, թե ինչ է անհրաժեշտ Մոսկվա-Բաքու հարաբերությունների հետագա զարգացման համար

Ռուսաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Մենք զգում ենք փոխադարձ շահերի և նույնիսկ ինչ-որ չափով փոխադարձ համակրանքի հիման վրա միջպետական կապերը զարգացնելու՝ Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամությունը: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում մի շարք արտասահմանյան լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Մոսկվա-Բաքու գործակցության մասին:

Նա ընդգծել է, որ հարաբերությունների հետագա զարգացման համար անհրաժեշտ է բարելավել լոգիստիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները։

«Խոսքը ոչ միայն Հյուսիս-հարավ ճանապարհի, այլև ուրիշ ուղղությունների մասին է, այն է՝ լոգիստիկ կենտրոնների միացում, այդ թվում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Դաղստանի հատվածում»,-ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև համոզմունք է հայտնել, որ Հյուսիս-հարավը կարող է դառնալ պահանջված միջանցք, որով բեռները Սանկտ Պետերբուրգի նավահանգստից կհասնեն Ադրբեջան, ապա Իրան և դեպի Պարսից ծոց։ «Դա մոտ 10 օրով ավելի արագ կլինի, քան Սուեզի ջրանցքով»,-նշել է նա:

  • Կիսվել: