կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Պուտինն ու Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և Կոսովոյի շուրջ զարգացումները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Մտքերի փոխանակումը շարունակվել է մի շարք միջազգային թեմաների՝ Ուկրաինայում իրավիճակի և Կոսովոյի շուրջ իրադարձությունների զարգացման շուրջ»,- նշված է հաղորդագրությունում:

Պետությունների ղեկավարները խոսել են նաև գազամատակարարման մասին:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, մասնավորապես, որ Ռուսաստանը կշարունակի բնական գազ մատակարարել Սերբիա»:

Պուտինը և Վուչիչը հաստատել են Ռուսաստանի և Սերբիայի ցանկությունը՝ ամրապնդել ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված երկու երկրների ժողովուրդների ավանդական սերտ կապերի վրա։

  • Կիսվել: