Պուտինն ու Տոկաևը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։
Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ փաստաթղթի համաձայն` երկու երկրների հարաբերությունները կանցնեն համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշնակցային մակարդակի։
Համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում կայացած բանակցությունների ավարտից հետո:


