կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պուտինն ու Ռաիսին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում

Պուտինն ու Ռաիսին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում

Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը հեռախոսազրույցում քննարկել են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իբրահիմ Ռաիսին։ Այս մասին հայտնում է Իրանի նախագահի աշխատակազմի՝ քաղաքական հարցերով փոխղեկավար Մոհամադ Ջամշիդին:

Զրույցի ընթացքում Իրանի նախագահը Իսրայելին մեղադրել է Գազայում ռազմական հանցագործությունների համար։

«Այս զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: