հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում են Կրեմլից:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Գազայի հատվածում վերջին զարգացումները:

«Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Գազայի հատվածում վերջին զարգացումների՝ հրադադարի համաձայնագրի և ձերբակալված անձանց փոխանակման վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դրանից բացի՝ Պուտինն ու Նեթանյահուն անդրադարձել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի և Սիրիայում հետագա կայունացման խթանման հարցերի:

 

  • Կիսվել: