ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ մանրամասն քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի զարգացումները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի կողմից Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ առաջարկված պլանի համատեքստում։

Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ պաղեստինյան խնդրի համապարփակ կարգավորման օգտին՝ հիմնված միջազգային իրավունքի հայտնի սկզբունքների վրա։

Բացի այդ, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում այլ տարածաշրջանային թեմաների շուրջ։ Մասնավորապես, ընդգծվել է հետաքրքրություն գտնելու բանակցային լուծումներ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի համար, ինչպես նաև Սիրիայում իրավիճակի հետագա կայունացման գործում։

  • Կիսվել: