ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պուտինն ու Մոդին հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Մոդին հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի կառավարության անդամների հետ մինչև 2036 թվականը երկրի ենթակառուցվածքների զարգացման թեմայով տեսակոնֆերանսի բացման ժամանակ հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Նա, մասնավորապես, նշել է. «Հենց նոր զրուցեցի Հնդկաստանի վարչապետ պարոն Մոդիի հետ։ Ես թույլ տվեցի ինձ բոլորիդ անունից շնորհավորելու մեր ընկերոջը՝ Հնդկաստանի վարչապետին, նրա 75-ամյակի կապակցությամբ։ Նրա անունից ուզում եմ փոխանցել լավագույն խոսքերն ու մաղթանքները ՌԴ ողջ ղեկավարությանը»:

Պուտինը հավելել է, որ շնորհավորելով Մոդիին ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթել է նրան և ամբողջ հնդիկ ժողովրդին ամենայն բարիք և հետագա հաջողություններ։

  • Կիսվել: