Պուտինն ու Լուկաշենկոն 1 ժամ 37 րոպե բանակցել են
Բիշքեկում կայացել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունները, որոնք տևել են մեկ ժամ 37 րոպե, չնայած արձանագրությունը նախատեսում էր ընդամենը 40 րոպե։ Այս մասին տեղեկացնում է բելառուսական «Պուլ Պերվոգո» տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ Լուկաշենկոն և Պուտինը մշտական կապ են պահպանում. նրանց նախորդ հրապարակային հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում սեպտեմբերին, իսկ հեռախոսային զրույցները կանոնավոր են։
Ղրղզստանի մայրաքաղաքում նոյեմբերի 27-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, իսկ այսօր երեկոյան սպասվում է Հավաքական անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական ընթրիքը։


