չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք արդիական հարցեր և մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Ուկրաինայի շուրջ զարգացումների վերաբերյալ»։

Նշվում է նաև, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ և հայտնել լավագույն մաղթանքները:

  • Կիսվել: