հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին հայտնել են Կրեմլից:

"Հաշվի առնելով Իլհամ Ալիևի՝ Ուկրաինա կատարած վերջին այցը՝ քննարկվել է ներուկրաինական կարգավորման խնդիրը, որը ձգձգվում է Կիևի ապակառուցողական գծի պատճառով ։ Վլադիմիր Պուտինը պատմել է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի անվտանգությունն ապահովող երաշխիքների տրամադրման հարցերի շուրջ կայացած շփումների մասին", - նշվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Առաջնորդները գոհունակություն են հայտնել, որ "իրավիճակը հաջողվել է օպերատիվ կայունացնել՝ մասնավորապես ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ":

Կրեմլում հստակեցրել են, որ բանակցությունների ընթացքում հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման տրամադրվածությունը:

  • Կիսվել: