ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պուտինն առաջարկել է Եվրասիական վարկանիշային գործակալություն ստեղծել

Պուտինն առաջարկել է Եվրասիական վարկանիշային գործակալություն ստեղծել

ԵԱՏՄ գագաթնաժողովում այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ստեղծել Եվրասիական վարկանիշային գործակալություն, որը կապահովի գնահատման համարժեք գործիքների առկայությունը ԵԱՏՄ-ում՝ աճող տնտեսական ակտիվությունը սպասարկելու համար։
«Օգտակար կլիներ ստեղծել Եվրասիական վարկանիշային գործակալությունը, որը կապահովի համապատասխան գնահատման գործիքների առկայությունը ԵԱՏՄ-ում աճող տնտեսական ակտիվությանը սպասարկելու համար:
 
Սակայն այստեղ, իհարկե, անհրաժեշտ են սկզբունքային մոտեցումներ, խիստ չափանիշներ և այդ չափանիշներին ենթարկվելու ունակություն։ Արեք այնպես, որ աշխատանքը լինի բացարձակապես օբյեկտիվ: Այստեղ է նրա ողջ արժեքը: Եթե դա չլինի, ուրեմն այս ամենն իմաստ չունի»,- ասել է ՌԴ նախագահը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

  • Կիսվել: