Պուտինին դուր չի եկել Կիևին «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու գաղափարը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկվել է «Տոմահավկ» հրթիռների թեման, և Պուտինին դուր չի եկել այդ զենքն Ուկրաինային մատակարարելու գաղափարը։
Թրամփի խոսքով՝ այդ համակարգն արդյունավետ զենք է, և չնայած ԱՄՆ-ն այդ հրթիռների մեծ պաշար ունի, երկիրը, այնուամենայնիվ, դրանց կարիքը զգում է:
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Կիևին «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու հարցը կքննարկվի Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու առաջիկա հանդիպման ժամանակ՝ հաշվի առնելով ամերիկացի և ռուս առաջնորդների միջև նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցը։
Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով՝ ԱՄՆ նախագահի հետ զրույցի ժամանակ Պուտինը նշել է, որ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը պահպանում է լիարժեք ռազմավարական նախաձեռնությունը շփման գծի ամբողջ երկայնքով։ Ուշակովը հավելել է, որ Թրամփը «բազմիցս ընդգծել է Ուկրաինայում խաղաղության արագ հաստատման անհրաժեշտությունը»։


