հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պուտինին առաջինը շնորհավորել է Լուկաշենկոն

Պուտինին առաջինը շնորհավորել է Լուկաշենկոն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ:

«Ձեր ընտրած կյանքի ուղին հայրենիքին անձնուրաց ծառայության վառ և համոզիչ օրինակ է»,- Պուտինին ուղղված նրա շնորհավորանքը մեջբերում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Բելառուսի նախագահը նշել է, որ ռուսական պետության ղեկավարի հայրենասիրությունը, նրա հարգանքը իր երկրի դարավոր պատմամշակութային ժառանգության նկատմամբ և նրա շահերի ամուր պաշտպանությունը միջազգային ասպարեզում վաստակել են արժանի ժողովրդական ճանաչում։

Նա Պուտինին մաղթել է քաջառողջություն, անսպառ եռանդ, ընտանիքի, ընկերների և գործընկերների աջակցությունը դժվարին աշխատանքում իր նպատակներին հասնելու համար։

  • Կիսվել: