ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պուտինի օգնականը վստահեցնում է՝ Մոսկվան ուշադրություն է դարձնում ԱՄՆ-ից եկող ազդանշաններին

Պուտինի օգնականը վստահեցնում է՝ Մոսկվան ուշադրություն է դարձնում ԱՄՆ-ից եկող ազդանշաններին

Ռուսաստանի հասցեին Թրամփի կոշտ արտահայտությունները կարող են կապված լինել օտարերկրյա առաջնորդների հետ համաձայնության հասնելու նրա ցանկությամբ: Այսպես է կարծում Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ըստ նրա՝ Մոսկվան ուշադրություն է դարձնում Միացյալ Նահանգներից եկող ազդանշաններին՝ թե՛ հրապարակային հայտարարություններին և թե՛ դիվանագիտական խողովակներով եկող տեղեկություններին:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանն անվանել էր «թղթե վագր», իսկ այնուհետև հայտարարել, որ այլևս չի օգտագործելու «թղթե վագր» արտահայտությունը՝ նշելով, որ հիասթափված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։

 

  • Կիսվել: