հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Պուտինի օգնականն ակնկալում է, որ Ուկրաինայի հարցով կարգավորման հնարավոր պլանի ձևակերպումները կգրի Թրամփի փեսան

Պուտինի օգնականն ակնկալում է, որ Ուկրաինայի հարցով կարգավորման հնարավոր պլանի ձևակերպումները կգրի Թրամփի փեսան

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ակնկալում է, որ հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը և փեսան՝ Ջարեդ Քուշները, շատ առումներով կգրի Ուկրաինայի հարցով կարգավորման հնարավոր պլանի ձևակերպումները։ Այս մասին Ուշակովն ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

«Ես անձամբ կարծում եմ, որ շատ առումներով, եթե թղթի վրա շարունակվի կարգավորման տանող ինչ-որ ծրագիր, ապա գրիչը հիմնականում կլինի Քուշների ձեռքում»,-նշել է նա:

  • Կիսվել: