շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Պուտինի նախընտրական շտաբը ստացել է նրան սատարող ստորագրությունների առաջին խմբաքանակը

Պուտինի նախընտրական շտաբը ստացել է նրան սատարող ստորագրությունների առաջին խմբաքանակը

ՌԴ գործող նախագահի նախընտրական շտաբը ստացել է երկրի ղեկավարի պաշտոնում Վլադիմիր Պուտինի առաջադրման օգտին հավաքված ստորագրությունների առաջին խմբաքանակը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով շտաբին։

Պուտինը դեկտեմբերի 18-ին փաստաթղթեր է ներկայացրել ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ինքնառաջադրման կարգով նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար:

Օրենքի համաձայն՝ նախագահական ընտրություններում ինքնառաջադրված անձը պետք է իր աջակցության համար հավաքի ընտրողների առնվազն 300 հազար ստորագրություն (ընդ որում` Ռուսաստանի Դաշնության յուրաքանչյուր սուբյեկտին պետք է բաժին ընկնի ոչ ավելի, քան 7,5 հազար ստորագրություն): Թեկնածուի աջակցության ստորագրությունները պետք է ներկայացվեն Ռուսաստանի Դաշնության ԿԸՀ դեկտեմբերի 27-ից հունվարի 31-ը:
Ռուսաստանի նախագահի ընտրությունները նշանակված են 2024 թվականի մարտի 17-ին։

  • Կիսվել: