Պուտինի համար ուղերձ չունեմ․ նա պետք է որոշում կայացնի, որը կա՛մ կբավարարի ինձ, կա՛մ ոչ․ Թրամփ
Պուտինի համար ուղերձ չունեմ։ Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով ուկրաինական հակամարտության մասին:
«Նա գիտի իմ դիրքորոշումը։ Պետք է որոշում կայացնի, որը կա՛մ կբավարարի ինձ, կա՛մ ոչ։ Հակառակ դեպքում՝ հետևանքներ կլինեն»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Խոսելով Չինաստանում անցկացված շքերթի մասին՝ Թրամփը նշել է, որ շքերթը շատ տպավորիչ էր:
«Հասկանում եմ, թե ինչու էին նրանք դա անում. հույս ունեին, որ ես հետևում եմ իրենց, և ես իսկապես հետևում էի իրենց»,-անկեղծացել է Թրամփը:


