չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պուտինն ասեց, Պուտինն արեց․ Փաշինյանը ռուսաստանի առաջնորդի Սիրիայի հայերի անվտանգությունը ապահովելու խոստման մասին

Պուտինն ասեց, Պուտինն արեց․ Փաշինյանը ռուսաստանի առաջնորդի Սիրիայի հայերի անվտանգությունը ապահովելու խոստման մասին

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել էր հաշվի առնել այն հայերի անվտանգային շահերը, որոնք բնակվում են Ղամիշլիում, եվ, այո, նա կատարեց իր խոստումը, ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Պաշտոնյան նկատել է, որ Ղամիշլիում ներկայումս ապրում է մոտ 3000 հայ, որոնց վերաբերյալ ինքը խոսել է ՌԴ նախագահի հետ:

 «Մենք անհանգստություն ունեինք, և ես խնդրեցի Ռուսաստանի նախագահին հնարավոր ամեն բան անել, որպեսզի հաշվի առնվեն հայերի շահերը կոնկրետ Ղամիշլիում։ Այն ժամանակ այնտեղ լարվածությունը շատ բարձր էր՝ կապված Թուրքիայի ներխուժման հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին այն բանի համար, որ արդյունքում այդ հատվածում ապրող հայերի անվտանգային շահերը հաշվի առնվեցին։ Մենք հուսով ենք, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, կյանքի կկոչվեն եւ հայերի անվտանգային շահերը կշարունակեն պահպանվել», ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

 Լրագրողը փորձել է հստակեցնել՝ արդյոք Պուտինն իրեն խոստացել է, որ Ռուսաստանը երաշխավորում է սիրիահայերի անվտանգությունը, և ինչպե՞ս է դա ձևակերպվել, Փաշինյանը պատասխանել է․ «Ռուսաստանի նախագահը խոստացել է և կատարել է իր խոստումը։ Նա ասել է, որ բանակցությունների ընթացքում հաշվի կառնվեն նաև Ղամիշլիի հայերի շահերը։ Ես տեղեկացրել եմ նրան, որ այնտեղ հայկական մեծ համայնք կա։ Մենք տեսնում ենք, որ այդ խոսակցությունը կոնկրետ դրական հետևանքներ ունի»։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: