ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պшտերшզմը չէր լինի, եթե ես այդ ժամանակ նախագահ լինեի․ Թրամփը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին

Պшտերшզմը չէր լինի, եթե ես այդ ժամանակ նախագահ լինեի․ Թրամփը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ուկրաինայի հակամարտությանը, տեղեկացնում է BBC News-ն։

Նշվում է, որ Թրամփին, մասնավորապես, հարցրել են, թե որոնք են նրա հաջորդ քայլերն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, երբ նա ավելի վաղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիասթափեցրել է իրեն։

Թրամփը կրկնել է այն, ինչ ավելի վաղ ասել էր մամուլին՝ հայտարարելով, որ պատերազմը չէր լինի, եթե ինքն այդ ժամանակ նախագահ լիներ։

Նա կրկնել է, որ իր վարչակազմը կարգավորել է յոթ պատերազմ, որոնց մեծ մասը, ըստ նրա, «լուծելի չէր համարվում»։ Թրամփը հույս է հայտնել որ լավ լուրերի կլինեն, սակայն նշել է, որ պատերազմը ոչ մի կերպ չի ազդի Միացյալ Նահանգների վրա։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ իրեն պարտավորված է զգում կարգավորելու Ուկրաինայի հակամարտությունը։

  • Կիսվել: