Պորտուգալիան հայտարարել է Պաղեստին Պետության ճանաչման մասին
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բացման նախօրեին, որի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև Պաղեստին Պետության ճանաչման հարցը, Պորտուգալիան հայտարարել է Պաղեստին Պետության ճանաչման մասին:
Նշենք, որ ավելի վաղ նման քայլի մասին հայտարարել էին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի կառավարությունները: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ասել է, որ Լոնդոնը կճանաչի Պաղեստին Պետությունը, եթե Իսրայելի կառավարությունը «էական քայլեր չձեռնարկի Գազայի հատվածում սարսափելի իրավիճակին վերջ տալու համար»:
Իսրայելն Արևմուտքի երկրների կողմից նման քայլը դատապարտել է։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Պաղեստին Պետության ճանաչումը «նվեր է ահաբեկչությանը»:


