Պորտուգալիան երկրից հեռանալու ծանուցումներ է ուղարկել Ուկրաինայից և Բելառուսից փախստականներին
Պորտուգալիայի միգրացիոն գործակալությունը՝ AIMA-ն, կամավոր մեկնման ծանուցումներ է ուղարկում ժամանակավոր պաշտպանություն ունեցող մի շարք անձանց, այդ թվում՝ երեխաների, որոնք պատերազմը սկսվելուց հետո ժամանել են Ուկրաինայից: Այս մասին տեղեկացնում է Sicnoticias-ը։
Նշվում է, որ նրանց թվում են նաև բելառուսներ, որոնք լքել են իրենց երկիրը քաղաքական բռնաճնշումների պատճառով։ Կան ինչպես չափահասներ, այնպես էլ անչափահասներ, որոնք նախկինում ժամանակավոր պաշտպանություն էին ստացել Պորտուգալիայում։
Ըստ AIMA-ի ներկայացուցիչների՝ ժամանակավոր պաշտպանություն ունեցող ցանկացած անձ կարող է երկրից դուրս գալու հրաման ստանալ այն դեպքում, եթե մարմինների մոտ նրա կարգավիճակը վերանայելու անհրաժեշտություն է առաջանում։ Նմանատիպ միջոցառումները տարածվում են նաև այլ ազգությունների օտարերկրացիների վրա, ովքեր Ուկրաինայում բնակության թույլտվություն են ունեցել։
Պորտուգալիայի նախագահության նախարարությունը հաստատել է, որ այս ոլորտի հարցերը կարգավորվում են AIMA-ի կողմից և կարող են ազդել ինչպես անհատական, այնպես էլ ընտանեկան գործերի վրա։ Որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով ծագման երկրներում առկա իրավիճակը։


