Պորոշենկոն, Կալաշնիկով ինքնաձիգը ձեռքին, հայտնվել է CNN-ի եթերում (տեսանյութ)
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, Կալաշնիկով ինքնաձիգը ձեռքին, հայտնվել է CNN-ի եթերում եւ պատմել Կիեւում տեղակայված գումարտակի մասին, որում գրանցվելու համար ցանկացողների հերթ է գոյացել, սակայն զենքը բավարար չէ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
՛՛Այստեղ ես օգնում եմ: Սա Կալաշնիկով է: Մենք չունենք հրետանի, տանկեր, զրահատեխնիկա, այս գործընթացը մենք մեկնարկել ենք մի քանի օր առաջ, սակայն իրագործել ենք երկու օրվա ընթացքում՛՛,-ասել է Պորոշենկոն:
Նա CNN-ի լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր ՛՛տարածքային պաշտպանության գումարտակը՛՛ Կիեւում՝ մարտական գործողություններից 2-3 կիլոմետր հեռավորության վրա: