երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Փոխգործակցությունը նոր մակարդակի է հասնում․ Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարի հետ հանդիպմանը

Փոխգործակցությունը նոր մակարդակի է հասնում․ Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարի հետ հանդիպմանը

Մոսկվայի և Թեհրանի փոխգործակցությունը նոր մակարդակի է հասնում, Ռուսաստանի և Իրանի միջև երկխոսությունն այսօր հատկապես ինտենսիվ է զարգանում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իրանցի գործընկեր Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հետ բանակցությունների ժամանակ։

«Մտադիր ենք իրականացնել ծրագրված միջոցառումների ամբողջ համալիրը՝ չնայած ԱՄՆ-ի ու նրա արևմտյան դաշնակիցների հակազդեցությանը։ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը ցույց է տալիս իր անհեռանկարային լինելը», - ասել է Շոյգուն։
Ռուսաստանի ՊՆ ղեկավարը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է համատեղ գործողություններ իրականացնել Մերձավոր Արևելքի կայունության և անվտանգության ամրապնդման ոլորտում։

Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դա մեծապես պայմանավորված է վստահելի հարաբերություններով, որոնք ձևավորվել են Ռուսաստանի և Իրանի առաջնորդների միջև:

  • Կիսվել: