երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Աշխարհում տիրող իրավիճակը պարտավորեցնում է, որ ԱՊՀ երկրներն ուժեղ ԶՈւ–եր ունենան. Շոյգու

Աշխարհում տիրող իրավիճակը պարտավորեցնում է, որ ԱՊՀ երկրներն ուժեղ ԶՈւ–եր ունենան. Շոյգու

Աշխարհում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը պարտավորեցնում է ԱՊՀ անդամ երկրներին ուժեղ Զինված ուժեր ունենալ, որոնք կկարողանան արագ արձագանքել ծնվող վտանգներին։ Այս մասին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։

«Այսօր կտանք Հայրենական մեծ պատերազմում մեր ժողովուրդների հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը համատեղ նախապատրաստվելու մեկնարկը, պատերազմ, որի դասերը մինչ օրս արդիական են։ Եվ դրանցից գլխավորը` լավ համալրված և վարժեցված զինված ուժեր ունենալու անհրաժեշտությունն է, ԶՈւ, որը պատրաստ է ադեկվատ արձագանքել մարտահրավերներին և սպառնալիքներին։ Աշխարհում տիրող ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակը դրան է պարտավորեցնում», – ասել է Շոյգուն։

ՌԴ նախարարն առաջարկել է գործընկերներին աշխատանքի ընթացքում քննարկել գլոբալ օրակարգը, պաշտպանական գերատեսչությունների համագործակցության խնդիրները, փոխգործակցության ընդլայնման եղանակները, դրա ավանդական ուղղությունների ամրապնդումն ու նորերի որոնումը։
 

  • Կիսվել: