կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հունիսի վերջին Ռուսաստանի Զինված ուժերում պահեստային բանակ կձևավորվի. Շոյգու

Հունիսի վերջին Ռուսաստանի Զինված ուժերում պահեստային բանակ կձևավորվի. Շոյգու

Հունիսի վերջին ՌԴ ԶՈւ-ում պահեստային բանակ կձևավորվի, իսկ մոտ ժամանակներս՝ նաև բանակային կորպուս, նրանք կստանան ավելի քան 3 700 միավոր տեխնիկա։ Տեղեկությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Ռեզերվներ ենք ձևավորում բանակային կորպուսի, բանակի կազմում, դրան գումարած` տանկային կորպուսի հինգ գունդ։ Ամեն ինչ պլանավորված է։ Փաստորեն, հունիսի վերջին մենք կավարտենք պահեստային բանակի ձևավորումը և մոտ ժամանակներս կավարտենք բանակային կորպուսի ձևավորումը», - ասել է Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ:

Շոյգուն նշել է՝ ինչ վերաբերում է Կիևին ռազմական տեխնիկայի մատակարարմանը, ապա 2023 թվականին Ուկրաինային ևս 250 տանկ կտրամադրվի, այդ թվում՝ մոտ 120 Leopard և 31 Abrams։
Սակայն, նրա խոսքով, այժմ հասկանալի է, որ Արևմուտքի երկրներից Կիևին մատակարարված և մատակարարվող տեխնիկան էապես չի ազդում հատուկ գործողության ընթացքի վրա:

  • Կիսվել: