երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Պլանավորվում է Իրանի նախագահի այցը Սաուդյան Արաբիա. ԻԻՀ ԱԳՆ խոսնակ

Պլանավորվում է Իրանի նախագահի այցը Սաուդյան Արաբիա. ԻԻՀ ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին երկուշաբթի օրը ասել է. «Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահյանի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Բին Սալմանի միջև կայացած բանակցությունները եղել են բազմազան, մանրամասն և արդյունավետ, և այդ բանակցությունները կարող են նոր հորիզոններ բացել Իրանի և Սաուդյան Արաբիայի երկկողմ հարաբերությունների գործընթացում», գրում է parstoday.ir-ը:

Քանանին հավելել է, որ նախագահի՝ Սաուդյան Արաբիա մեկնելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել, և նախագահական կառույցը կհայտարարի մանրամասները։

Վերջերս Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ջիդայում Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր. «Սալման թագավորը հրավիրել է նախագահ Ռայիսիին, և նա ընդունել է հրավերը և ասել, որ այցը կկատարվի հարմար ժամանակ։ Իրանը ևս հրավիրել է Մոհամմադ Բին Սալմանին: Վերջինս նույնպես ընդունել է հրավերը և ասել, որ ինքը նույնպես հարմար ժամանակ կայցելի Թեհրան»:

Իրանի արտգործնախարարության խոսնակը նաև ասել է. «Իրանի նավթ պարունակող լցանավի բեռնաթափման մասին հաստատված տեղեկություն չկա, իսկ ԱՄՆ կառավարությունը դիրքորոշում չի հայտնել»։

Քանանին հավելել է. «Կա ընդհանուր սկզբունք, որին տեղյակ են նաև ԱՄՆ-ի կառավարության պաշտոնյաները: Նրանք քաջ գիտեն,որ արդեն անցնել են այն ժամանակները ,որ ցանկացած գործողության դիմեն ու պատասխանատվություն չկրեն, և Իսլամական Հանրապետությունը որևէ ագրեսիայի դիմաց ձեռքերը ծալած չի նստելու և համարժեք պատասխան կտա ագրեսորներին»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություններն անուղղակի են և ուղղված են միայն բանտարկյալների ազատ արձակմանը և Իրանի Իսլամական Հանրապետության արգելափակված ակտիվների ապասառեցմանը: Պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների համար ևս անուղղակի երկխոսություն է տեղի ունենում»:

Քանանին ընդգծել է. «ՄԱԿ-ի ամենամյա նիստի շրջանակներում կամ որևէ այլ ժամանակում ու վայրում ուղղակի բանակցությունների ծրագիր չկա»։

  • Կիսվել: